Փետրվարի 21
Ճանապարհը հարթ է:
Ավելի հեռուն տեսնելու կարիքը չկա բոլորովին:
Անցիր Ինձ հետ ճանապարհը քայլ առ քայլ:
Երկնային բազմությունների կողմից ճանաչված լույսը կառաջնորդի քեզ. այսինքն` այդ նույն Արդարության Արեգակը:
Միայն ձեր «ես»-ը կարող է ստվեր գցել ճամփի վրա: Ավելի շատ վախեցեք անհանգստությունից, ձեր հոգու խառնաշփոթից ու նրա այլազան խռովքներից, քան թե երկրաշարժից կամ հրդեհներից և կամ ավերիչ որևէ արտաքին ուժից:
Երբ տեսնում ես, որ խանգարված է բացարձակ խաղաղությունը, առանձնացիր, Ինձ հետ եղիր, մինչև որ բացարձակ սիրտդ սկսի երգել` վերստանալով անդորությունն ու զորությունը:
Խաթարված խաղաղության ժամանակ է, որ չարը կարողանում է թափանցել ու ներս մտնել քո անձի մեջ:
Հիշիր, քո միակ անելիքն անդորությունը ու երջանկությունը պահելը պետք է լինի, մնացյալը Աստված կանի:
Ոչ մի ուժ չի կարող դիմակայել Իմ Զորությանը: Այդ անելու ուժը միայն դու ունես:
Պատկերացրու հապա, երբ Աստծո ողջ ուժերը տեղից շարվել ու առաջանում են քեզ օգնելու, քո խեղճ ու աննշան անձն է, որ արգելք է հանդիսանում նրանց առաջացմանը: